Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նախ իմանանք, հետո չմոռանանք

Նախ իմանանք, հետո չմոռանանք
21.05.2025 | 20:10

Կա՛ պատմություն,

Կա՛ պատմագրություն։

Սրանք տարբեր հասկացություններ են:

Պատմությունը դեպքերի և իրադարձությունների ընթացքն է' ուժեղ անհատների միջամտությամբ:

Պատմագրությունը թույլ ու պարտված, քաղաքակիրթ ու մշակութաստեղծ անցյալ չունեցող ժողովուրդների և ցեղերի կողմից նույն այդ պատմության խեղաթյուրումն է` հօգուտ իրենց։

Պատմությունը բազում այդպիսի փաստեր է վավերացրել:

Սիրելի' երիտասարդ պատմաբաններ,

աչալուրջ եղեք և կանխե՛ք օտարների կողմից խեղված պատմագրությունները, որից նաև մենք` հայերս ենք տուժել դարերով, ինչը շարունակվում է մինչ օրս:

Երբ Ճշմարտությունը միտումնավոր և գիտակցաբար խեղաթյուրվում է, նրա համար պայքարն ավելի դաժան և համառ պիտի լինի:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 5876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ